ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Տրանսֆորմացիոն հետքայլ դեպի բոլշևիզմ

Տրանսֆորմացիոն հետքայլ դեպի բոլշևիզմ
09.07.2025 | 14:11

ՔՊ-ական իշխանությունները փորձում են տրանսֆորմացիայի ենթարկել, ոչ միայն ազգային գաղափարները, այլև ժողովրդավարական արժեքները։ Երևույթը բնականոն է՝ սկսեցին Հայոց պետականության ազգային էատարրերի ոչնչացումից, հիմա էլ հասել են նրա ժողովրդավարության հիմքերի առավել խարխլմանը։

Փաշինյանականության տրանսֆորմացիան, դեռ աւելին՝ նմանակումը, բոլշևիզմին կատարելագործվում է տենդագին տեմպերով։

95 տարի առաջ էլ, նման ոգով և գրեթե միևնույն ձևով հորինվում էին «փաստեր»՝ Հայաստանի դժգոհ ժողովրդի գլխին գործեր սարքելու համար, այսօրյա հասկացությամբ՝ սահմանադրական կարգի բռնի տապալման ամբաստանությամբ։

Այս առումով ամեն ինչ ասված է ՀՅԴ պաշտոնաթերթ «Յառաջ»-ի 1930թ․ սեպտեմբերի 16-ի լրատվության մէջ (տե՛ս լուսապատկերը)։ Փարիզի «Յառաջ»-ի այս համարի առաջնորդողը գրում էր․

«․․․Չեկան այս նախապատրաստական աշխատանքներէն յետոյ գործի կը ձեռնարկէ: Մէկ ձեռքով ապստամբութիւններ կը սարքէ այս եւ այն շրջաններու մէջ, միւս ձեռքով պետութեան դէմ սկսուած ապստամբութիւնները ճնշելու կ’ելնէ իր յատուկ զօրամասերով: Տեղ մը, համաձայն կազմուած ցուցակներու, կեղծ ցանցերուն մէջ բռնուած անմեղները կը ձերբակալուին զանգուածօրէն, ուրիշ տեղ մը, զօրքը ամբողջ շրջանը կ’ասպատակէ գնդակահարելու եւ աքսորելու հազարաւոր գիւղացիներ․․․»։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ